«Թզուկ» նարկոբարոնին կնստեցնեն նույն բանտը, որից նա փախել է
Աշխարհ
Մեքսիկացի միլիարդատեր և նարկոբարոն Խոակին Գուսմանին կնստեցնեն նույն բանտը, որից նա փախել է կես տարի առաջ: Այս մասին հաղորդել է Մեքսիկայի գլխավոր դատախազ Արելի Գոմեսը:
Հիշեցնենք, որ «Սինալոա» թմրակարտելի ղեկավարը՝ «Թզուկ» մականունով, 2015 թ. ամռանը «Ալտիպլանո» հատուկ բանտի խցում1.5 կիլոմետրանոց թունել է փորել:
Աշխարհի ամենափնտրվող հանցագործներից մեկը հունվարի 8-ին Լոս-Մոչիս նահանգում հայտնաբերվել է իրավապահների կողմից: «Թզուկ»-ի գտնվելու վայրի մասին հայտնել է տեղացիներից մեկը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից