ԻՊ-ի զինյալներն աչք են դրել Ավստրալիայի վրա
Աշխարհ
Ֆիլիպիններում չորս ծայրահեղական խմբավորումների գրոհայինները հավատարմության երդում են տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը և հայտարարել Մինդանաո կղզում խմբավորման «խալիֆաթի» նահանգ ստեղծելու մասին:
«Հասկանալով, որ Սիրիայում և Իրաքում ձգձգված պայքար է սպասվում, նրանք այլընտրանքային տարածքներ են փնտրում իրենց գործունեության համար», - մեջբերում է ավստրալական Australian թերթը փորձագետ Գրեգ Բարթոնի խոսքերը:
Խմբավորման ստեղծված մասնաճյուղը կգլխավորի «Աբու Սայաֆ» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը՝ Իսնիլոն Խափիլոնը:
Նշվում է, որ «խալիֆաթի» առաջացումը սպառնում է ոչ միայն Ֆիլիպիններին, այլ նաև Ավստրալիային, որը դիտորդների կարծիքով՝ կդառնա թիրախ ահաբեկիչների համար:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից