Անկարայում ահաբեկչության երկրորդ կազմակերպիչը սիրիացի է եղել
Աշխարհ
Թուրքիայի դատախազությունը պարզել է երկրորդ մահապարտ ահաբեկչի ինքնությունը, որը ահաբեկչական հարձակում է իրականացրել Անկարայում, հաղորդում է Hurriyet-ը:
Դատախազությունը չի հայտնել ահաբեկչի անունը՝ տրամադրելով տեղեկություն միայն իր անվան սկզբնատառերի մասին:
Պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել Անկարայում հոկտեմբերի 10-ին, զոհվել է խաղաղ հանրահավաքի 103 մասնակից, մոտ 500-ը՝ վիրավորվել: Ահաբեկչությունն ամենախոշորն էր երկրի պատմության մեջ:
Մայրաքաղաքային դատախազությունը հայտարարել է, որ ահաբեկչությունն իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թուրքական բջջի անդամները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիայում ձերբակալել է երկու կասկածյալ՝ Ամանորին ահաբեկչական հարձակման նախապատրաստման գործով:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից