Սպառնալիքների դեպքում ՌԴ-ն կպաշտպանվի բոլոր միջոցներով.Պուտին
Աշխարհ
Սպառնալիքների դեպքում Ռուսաստանը պաշտպանելու է իր անվտանգության շահերը՝ իր տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավոր միջոցներով: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիայի հետ ՌԴ-ի առճակատումը կարող է հանգեցնել մարտական գործողությունների:
«Ես հույս ունեմ, որ նման միջադեպերը չեն հանգեցնի ոչ մի լայնածավալ բախումների: Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ Ռուսաստանը որոշ սպառնալիքների դեպքում կպաշտպանի իր անվտանգության շահերը՝ իր տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավոր միջոցներով, եթե առաջանան նման սպառնալիքներ»,- ասել է ռուս առաջնորդը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից