Իրանի ԱԳ նախարարն Էր Ռիադին մեղադրել է ծայրահեղականության տարածման մեջ
Իրան
Իսլամական ծայրահեղականության տարածումն սկիզբ է առնում Սաուդյան Արաբիայից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Գերմանիայի նախկին կանցլեր (1998-2005) Գերհարդ Շրյոդերի հետ կայացած հանդիպմանը, որը Թեհրանում է գտնվում՝ գլխավորելով Գերմանիայի գործարար շրջանների ներկայացուցիչների պատվիրակությունը:
«Վահաբականության և ծայրահեղականության գաղափարները հիմնական սպառնալիքներն են տարածաշրջանի համար,- Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի խոսքը մեջբերել է Fars գործակալությունը:- Իսկ այդ գաղափարները գալիս են Սաուդյան Արաբիայից և աջակցվում են նրա ֆինանսական ռեսուրսներով»: Հենց այդ գաղափարներն են Մերձավոր Արևելքի իրադրության ապակայունացման գործոնը, հավելել է Զարիֆը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը