Օբաման համոզված է, որ ԱՄՆ-ի ազդեցության տակ Իրանն իրականացնում է իր միջուկային ծրագիրը
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգների ճնշման տակ Իրանն սկսել է իրականացնել իր միջուկային ծրագիրը: Այս մասին ԱՄՆ-ի ղեկավարը հայտարարել է՝ ելույթ ունենալով Կոնգրեսում:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, «դրական ազդանշանը», որը ցուցադրում է ԱՄՆ-ի դիվանագիտության հաջողությունները, ըստ Օբամայի, այն է, որ Թեհրանը որոշել է արտերկիր ուղարկել ուրանի իր պաշարները:
«Մենք պատժամիջոցներով և դիվանագիտությամբ միջազգային կոալիցիա ենք ստեղծել, որպեսզի կանխենք Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը: Իսկ մինչ մենք խոսում ենք, Իրանն իրականացնում է իր միջուկային ծրագիրը, ուղարկել է (արտասահման) ուրանի իր պաշարները»,- ասել է Օբաման:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից