Օբաման գտնում է, որ իր օրոք կյանքն ԱՄՆ-ում ավելի անվտանգ է դարձել
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահ է, որ իր նախագահության տարիներին ամերիկյան տնտեսությունը դարձել է ավելի ուժեղ, իսկ կյանքը երկրում՝ ավելի անվտանգ: Այս մասին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է Սպիտակ տան կայքի հաղորդագրությունում, որը հրապարակվել է երկրի Կոնգրեսին Օբամայի ուղերձի նախօրեին:
«Այսօր ես կներկայացնեմ իմ տեսակետը տնտեսության վերաբերյալ, որն ավելի ուժեղ է, քան նախկինում, մի երկրի վերաբերյալ, որն ավելի անվտանգ է, և մեր պետության, որն ավելի լավն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է, որ այդ ընթացքում երկիրը բավական հաջողությունների է հասել: Օրինակ՝ Օբաման նշել է, որ ստեղծվել է մոտ 14 մլն աշխատատեղ, ինչպես նաև 18 միլիոն մարդ ստացել է բժշկական ապահովագրություն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից