Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ներողություն խնդրել երկրի ծովային սահմանների խախտման համար
Աշխարհ
Իրանն ԱՄՆ-ից պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել Իսլամական Հանրապետության ծովային սահմանների խախտման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության պահապանների զորակազմի պաշտոնական ներկայացուցչին: Խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու ռազմական կատերների հետ կապված միջադեպին, որոնք իրանական կողմն անցած գիշեր կալանել է:
Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուկը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու ոչ մեծ պարեկային կատերներ Քուվեյթից անցում էին կատարում Բահրեյն, երբ դրանց հետ կապը կորել է: Ենթադրվում է, որ դրանցից մեկի վրա ծագել են մեխանիկական անսարքություններ, երբ այն գտնվում էր Պարսից ծոցի կենտրոնում՝ Իրանի Ֆարսի կղզուց ոչ հեռու: Կատերներն Իրանի տարածքային ջրերում ընկել են ծանծաղուտը և կալանվել պահապանների զորակազմի զինծառայողների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից