Լայպցիգում ցույց է անցկացվել ընդդեմ ռասիզմի
Աշխարհ
Լայպցիգում շուրջ 2 հազար մարդ լույս հունվարի 13-ի գիշերը ցույցի է դուրս եկել ընդդեմ ռասիզմի: Ակցիայի մասնակիցներն անցել են քաղաքով՝ պարզելով «Հակահարված կտանք», «Կհաղթենք ռասիզմին» և «Կճնշենք աջ արմատականներին» կարգախոսներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հունվարի 12-ին գերմանական ոստիկանությունն ավելի քան 200 մարդ է ձերբակալել ջարդերի գործով, որոնք աջ արմատականները դրանից մեկ օր առաջ սարքել էին Լայպցիգի արվարձանում, որտեղ ապրում են գաղթականներ: Նրանք հրկիզում էին ավտոմեքենաներ, ջարդում շենքերի ապակիները և կատարում հակաօրինական այլ գործողություններ:
Անկարգությունների թեժ պահին քաղաքում անցկացվել է ևս երկու զանգվածային ակցիա: Դրանցից մեկը կազմակերպվել էր ՊԵԳԻԴԱ հակաիսլամական շարժումը, իսկ երկրորդը՝ նրա հակառակորդները:
Փախստականների ընդունման դեմ ակցիաների անցկացման առիթ էին դարձել դեկտեմբերի 31-ին Քյոլնում կանանց վրա կատարված հարձակումները: Բռնության մեջ կասկածվող գրեթե բոլոր անձինք վերջերս Հյուսիային Աֆրիկայից և արաբական երկրներից Գերմանիա եկածներն են:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից