Սինգապուրի «Tigerair» ընկերության օդանավում ուղևոր է զոհվել
Աշխարհ
Սինգապուրի բյուջետային «Tigerair» ընկերության օդանավում ուղևոր է զոհվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Դրա հետ կապված ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բանգկոկի օդանավակայանում, հայտնել է «Straits Times» պարբերականը:
Սինգապուրի 58-ամյա քաղաքացին հունվարի 12-ին իր ընտանիքի հետ հայրենիք էր վերադառնում Թաիլանդի Չիանգմայ քաղաքից: Անհայտ պատճառով նրա ինքնազգացողությունը վատացել է:
Անձնակազմի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել Բանգկոկում: Այնտեղ ուղևորին կարող էին շտապ բժշկական օգնություն ցուցաբերել: Սակայն, ուղևորը մահացել է դեռևս օդում՝ «Airbus A320» ինքնաթիռում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան