Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրում ծեծկռտուք է տեղի ունեցել
Աշխարհ
Ստամբուլի կենտրոնական հրապարակում, որտեղ նախօրեին իրեն պայթեցրած մահապարտի պատճառով զոհվել է 10 մարդ, այսօր սառը զենքի գործադրմամբ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է LifeNews-ի թղթակիցը դեպքի վայրից, անհայտ անձինք սկսեցին հրահրել փոքր ակցիայի մասնակիցներին, որոնք ծաղիկներ էին բերել հրապարակ, այնուհետև պաստառներով և կարգախոսներով պահանջում էին պայքարել ահաբեկիչների դեմ:
Բազմաթիվ լրագրողների ներկայությամբ բռնկված ծեծկռտուքի ընթացքում մասնակիցներից մեկը դանակ է հանել, սակայն ժամանակին օգնության հասած իրավապահները ձերբակալել են հարձակվողին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից