Պայթյուններ Ինդոնեզիայի մայրաքաղաքում. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Ինդոնեզական Detik պորտալը՝ վկայակոչելով ականատեսների խոսքերը, հաղորդում է, որ մայրաքաղաք Ջակարտայում տեղի է ունեցել վեց պայթյուն՝ երկու րոպեանոց ընդմիջումներով:
Տեղական ոստիկանության Twitter-յան պաշտոնական միկրոբլոգում հաղորդագրության համաձայն՝ պայթյուններից մեկն իրականացվել է խոշոր առևտրի կենտրոնի դիմաց: Մոտակայքում գտնվում է նաև ՄԱԿ-ի շենքը: Այժմ դեպքի վայրը շրջափակված է իրավապահների կողմից:
Միջադեպի հետևանքով, ինչպես հաղորդում է AFP-ն, զոհվել է առնվազն երեք մարդ: Իրավիճակը դեպքի վայրում մնում է լարված: Պայթյունի տարածքում կրակոցներ են հնչում: Բացի այդ, գործակալությունը, հղում անելով տեղական ոստիկանությանը, հայտնում է, որ պայթյուններն առաջացել են ռումբերի պատճառով:
ՄԱԿ-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Ջերեմի Դուգլասը «Twitter»-յան իր օգտահաշիվում հաղորդել է, որ, ըստ երևույթին, առաջին պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից