Հայտնվել է Թուրքիայի Դիարբեքիրում պայթյունի տեսանյութը
Աշխարհ
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ոստիկանական բաժանմունքի մոտ պայթել է ռումբով լցոնված մեքենան: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել հինգ մարդ: Նրանց թվում կա մեկ կին և երեխա: Վիրավորվել է 36 մարդ:
Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ հարձակման ետևում կանգնած է Քրդական աշխատավորական կուսակցությունը՝ ապստամբ կազմակերպություն, որը պայքարում է երկրում քրդերի իրավունքների համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան