Ինդոնեզիայի նախագահը Ջակարտայում տեղի ունեցած պայթյուններն «ահաբեկչության ակտ» է որակել
Աշխարհ
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն Ջակարտայում տեղի ունեցած պայթյուններն «ահաբեկչության ակտ» է որակել, տեղեկացնում է Al Jazeera հեռուստաալիքը:
Ինչպես նշվում է, Վիդոդոն ընդհատել է իր այցը Ջավա կղզի՝ ահաբեկչության հետ կապված արտակարգ հանդիպում անցկացնելու համար:
Վերջին տվյալներով՝ պայթյունների հետևանքով զոհվել է 7 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ի աշխատակիցը վիրավորվել է: Ինչպես նշվել է, պայթյուններից մեկը տեղի է ունեցել Starbucks սրճարանի մոտակայքում գտնվող միջազգային կազմակերպության շենքի կողքին:
Ոստիկանության տվյալներով՝ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում զինված հարձակումը կարող էին կազմակերպել «Իսլամական պետության» գրոհայինները: Ինչպես հայտնում է CNN-ը, զինյալների նպատակը կարող էր լինել ոստիկանության բաժանմունքը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից