Ջակարտայում ահաբեկչության հետևանքով զոհվել է 17 մարդ. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Վերջին տվյալներով՝ Ինդոնեզիայի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը հասել է 17-ի: «Al Jazeera» հեռուստաալիքի տեղեկություններով՝ նրանցից հինգը հարձակվողներն են: Զոհվել է նաև մեկ ոստիկան:
Ջակարտայում ահաբեկչությունները կազմակերպել է մոտ 10-14 զինյալներից բաղկացած մի խումբ, այդ թվում՝ մի քանի մահապարտ ահաբեկիչներից: Ականատեսների խոսքով՝ պայթյուններին հաջորդել է փոխհրաձգությունը, որի ընթացքում զոհվել է առնվազն մեկ ոստիկան:
Առաջին պայթյունները տեղի են ունեցել խոշոր առևտրի կենտրոնի և ՄԱԿ-ի շենքի մոտ: Այդ տարածքում նաև շատ հյուրանոցներ, արտասահմանյան դեսպանատներ և գրասենյակներ են գտնվում: Այս պահին այնտեղ դեռ կրակոցներ են հնչում, իսկ տարածքը շրջափակել են հատուկ ջոկատայիններն ու զինվորականները: Ներկայումս հաղորդվում է ութ պայթյունների մասին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից