Ջակարտայում պայթյուններ իրականացրածները գործել են փարիզյան ահաբեկիչների սցենարով
Աշխարհ
Ջակարտայում մի շարք պայթյուններ իրականացրածները գործել են փարիզյան ահաբեկիչների սցենարով, հաղորդում է Fox հեռուստաալիքը: Այդ մասին հայտնել են իշխանությունները:
«Նրանք ընդօրինակել են Փարիզում ահաբեկիչների գործողությունները»,- ասել է ինդոնեզական ոստիկանության մամուլի քարտուղարը:
Ինչպես նշվել է, հարձակվողները պայթյուններ են իրականացրել Ջակարտայի առևտրի կենտրոնի մոտ: Ներկայումս ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջակարտայում մի շարք պայթյունների հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 17 մարդ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան