Ասիայի ֆոնդային ինդեքսներն ընկնում են նավթի գների նվազման ֆոնին
Աշխարհ
Ասիայի ֆոնդային ինդեքսները հունվարի 14-ին իջնում են նավթի գների նվազման, ինչպես նաեւ Չինաստանի տնտեսության վիճակի կապակցությամբ աճող անհանգստությունների ֆոնին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Չինական Shanghai Composite-ը սակարկությունների ընթացքում իջել է 1 տոկոսով՝ մինչեւ 2 921,65 կետ: Այսպիսով, ցուցիչի արժեքը ցած է ընկել այն նվազագույն ցուցանիշից, որը ՉԺՀ-ի բաժնետոմսերի շուկայում նշվել էր ամառային անկման ընթացքում՝ 2 927,29 կետ:
Ճապոնական Nikkei 225-ը սակարկությունների ընթացքում կորցրել է 4,1 տոկոս, Հոնկոնգի Hang Seng-ը՝ 1,6 տոկոս, ավստրալական S&P/ASX 200-ը՝ նույնպես 1,6 տոկոս:
Ներդրողներն ակտիվացրել են Չինաստանի ընկերությունների բաժնետոմսերի վաճառքը՝ երկյուղելով, որ յուանի թուլացումը կուժեղացնի կապիտալի արտահոսը երկրից այն պայմաններում, երբ ՉԺՀ-ի տնտեսության վերելքը շարունակում է դանդաղել:
«Մենք տեսնում ենք վաճառքի հրահանգների թվի աճ, թեեւ երկարաժամկետ ներդրողները դուրս են գալիս շուկա՝ գնելով էապես էժանացած բաժնետոմսերը»,- նշել է Հոնկոնգի Shenwan Hongyuan Group-ի վերլուծաբան Ուիլյամ Վոնգը:- Տարեսկզբին ՉԺՀ-ի ֆոնդային շուկայում դիտվող կտրուկ անկումը խիստ բացասական ազդեցություն է գործում ներդրողների վստահության վրա», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից