Իրաքի ՊՆ-ն հաղորդել է մահապարտներին պատրաստող ԻՊ-ի հրամանատարի ոչնչացման մասին
Աշխարհ
Իրաքի պաշտպանության նախարարությունը հաղորդել է ահաբեկիչ Մուհամադ ար-Ռաուիի ոչնչացման մասին, որն «Իսլամական պետության» կազմում մահապարտների էր պատրաստում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«ՆԳՆ հետախուզական խումբը հայտարարում է Աբու-Քամալ քաղաքում գտնվող աշ-Շիֆա հիվանդանոցում ահաբեկիչ Մուհամադ Աբդ ար-Ռաուիի մահվան մասին, վնասվածքից, որը նա ստացել է հունվարի 7-ին խմբի կողմից իրականացրած գորոծողության արդյունքում: Խումբը հաստատել է, որ սպանվածը պատասխանատու էր Բաղդադում մահապարտների պատրաստման համար: Նա ղեկավարում էր նաև դեպի Բաղդադ և Էր-Ռամադի ռումբերով լցոնված ավտոմեքենաների ուղարկմամբ, որտեղ էլ նա մահացել է հունվարի 13-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ար-Ռաուին միջազգային հետախուզման մեջ էր գտնվում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից