ԻՊ-ի գրոհայինների նպատակը Ջակարտայում օտարերկրացիներն են եղել
Աշխարհ
«Իսլամական պետության» զինյալներն իրենց վրա են վերցրել Ջակարտայում տեղի ունեցած մի շարք պայթյունների պատասխանատվությունը, հաղորդում է Reuters-ը:
Այս մասին հայտնել է ահաբեկչական խմբավորման հետ կապված լրատվական գործակալությունը:
Ինչպես նշվում է, գրոհայինների նպատակն օտարերկրացիներն ու անվտանգության ուժերն են եղել:
Մինչդեռ, Ջակարտայի ոստիկանության ղեկավար Տիտո Կարնավիավան հայտարարել է, որ ԻՊ-ի զինյալները «միանշանակ» ներգրավված են մայրաքաղաքում տեղի ունեցած հարձակումների մեջ: Նա հավելել է, որ պայթյունների կազմակերպիչն Ինդոնեզիայի քաղաքացի Բահրում Նաիմն է, ով այժմ գտնվում է Սիրիայում և պայքարում է ԻՊ-ի կողմում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից