ԱՄՆ-ն ոչնչացրել է ԻԼԻՊ-ի ֆինանսական միջոցների պահեստարանը
Աշխարհ
ԱՄՆ-ի ավիացիան ոչնչացրել է «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ֆինանսական միջոցների պահեստարանը: Այսպիսով` ԱՄՆ-n բազմամիլիոն վնաս է հասցրել զինյալներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Լլոյդ Օսթինը:
Նա նշել է, որ Իրաքի տարածքում ամերիկյան կործանիչները ոչնչացրել են մի շարք շենքեր, որտեղ ահաբեկիչներն իրենց գումարներն էին պահում:
Օսթինն ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է վնաս հասցնել ահաբեկիչներին, որոնք, առանց այդ էլ, ֆինանսական դժվարություններ են կրում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից