Ջեբ Բուշը Հիլարի Քլինթոնին աղետ է համարել ԱՄՆ-ի անվտանգության համար
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցչուհի Հիլարի Քլինթոնի ընտրվելն աղետ կդառնա երկրի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ֆլորիդայի նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, որը Հանրապետական կուսակցությունից հավակնում է պետության ղեկավարի պաշտոնին:
«Քլինթոնն աղետ է ազգային անվտանգության համար»,- ասել է նա Նորտ Չառլսթոն քաղաքում (Հարավային Կարոլինայի նահանգ) հանրապետականների հեռուստաբանավեճի ընթացքում:
Բուշերի քաղաքական կլանից կրտսերն ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարին մեղադրել է այն բանում, որ նա «պատասխանատվություն է կրում Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ-ի հյուպատոսարանի վրա ահաբեկիչների հարձակման, Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերաբեռնման» համար»:
«Նա մղձավանջ կլինի ԱՄՆ-ի համար»,- ասել է Բուշը:
Նրան պաշտպանել է Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոն, որը նույնպես հավակնում է պետության ղեկավարի պաշտոնին:
«Քլինթոնը պիտանի չէ գերագույն գլխավոր հրամանատար լինելու համար»,- նշել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)