Ինդոնեզիայի ոստիկանությունը նոր ձերբակալություններ է իրականացրել՝ Ջակարտայում ահաբեկչությունների գործով
Աշխարհ
Ինդոնեզիայի ոստիկանությունը ձերբակալել է Ջակարտայում ահաբեկչական հարձակումների մեջ կասկածվող երեք մարդու, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Նոր ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ առավոտյան՝ մայրաքաղաքի Դեպոկ ավարձանում:
Հունվարի 14-ին մի շարք պայթյուններ են որոտացել Ինդոնեզիայի մայրաքաղաքի սրտում: Ինդոնեզական ոստիկանության տվյալներով՝ պայթյուններն իրականացրել է մոտ 10-15 զինյալներից կազմավորված խումբը, այդ թվում՝ մի քանի մահապարտ ահաբեկիչներից: Որպես հետևանք՝ զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ հինգ ահաբեկիչ, մոտ 20 մարդ վիրավորվել է: Ավելի վաղ հաղորդվել էր չորս կասկածյալի ձերբակալության մասին:
Ջակարտայում ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից