Պայթյուն Բրազիլիայի քիմիական պահեստում. կան զոհեր
Աշխարհ
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Բրազիլիայի Սանտուս քաղաքի քիմիական նյութերի պահեստում: Մերձակա տների բնակիչները տարհանվել են, մնացած քաղաքացիներին հանձնարարվել է դուրս չգալ իրենց տներից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ըստ պահեստի սեփականատեր ընկերության տեղեկատվության՝ պայթյունը տեղի է ունեցել պահեստում պահվող թթուների և ախտահանող նյութերի՝ անձրևաջրի հետ խառնվելու հետևանքով:
Ավելի քան 60 մարդ շնչառության հետ կապված բարդացումների և աչքերի ցավի պատճառով տեղափոխվել է հիվանդանոց: Հրշեջները շարունակում են պայքարել կրակի դեմ, որն ընդգրկել է առնվազն 16 բեռնարկղ:
Պայթյունից հետո քաղաքի երկնքում թունավոր նյութերից բաղկացած հսկայական ամպ է առաջացել:
Սանտուսի քաղաքապետը կոչ է արել բնակիչներին անձրևի ընթացքում դուրս չգալ իրենց տներից, որը վթարից հետո կարող է պարունակել այրվածքեր առաջացնող քիմիական տարրեր:
Սանտուսում է գտնվում Բրազիլիայի գլխավոր նավահանգիստներից մեկը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից