Լվովի երկնքում բռնկվել է Կիև թռչող ինքնաթիռը
Աշխարհ
ՄԱՈՒ ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Լվով-Կիև չվերթը՝ հունվարի 15-ին թռիչքից 20 րոպե անց վերադարձել է արևմտաուկրաինական քաղաքի օդանավակայան՝ հրդեհի բռնկման պատճառով: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Հրդեհը տեղի է ունեցել օդանավի ուղեբեռների հատվածում, ուղևորներից ոչ մեկը չի տուժել:
Վայրէջքից հետո ուղևորները մոտ մեկ ժամ սպասել են իրենց ուղեբեռին, իսկ մեկ ժամ անց հայտարարվել է, որ Կիև չվերթը չեղյալ է հայտարարվել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան