Սաակաշվիլին իր տեղակալի պաշտոնում Գայդարին է նշանակել
Աշխարհ
Օդեսայի մարզային խորհրդի պատգամավոր Մարիա Գայդարը՝ նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի տեղակալ է նշանակվել: Այս մասին հաղորդում է «Ուկրինֆորմը»՝ հղում անելով Օդեսայի տարածաշրջանային պետական կառավարման կապերի բաժնին:
«Օդեսայի տարածաշրջանային պետական կառավարման ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հրամանագիր է ստորագրել՝ Գայդարին իր տեղակալի պաշտոնում նշանակելու մասին: Հրամանագրով նախատեսված է, որ Գայդարը շարունակելու է զբաղվել սոցիալական պաշտպանության և առողջապահության ոլորտներով», - ասել է վարչության պետ Յուրի Ժարովը:
Մինչ այդ Գայդարն աշխատել է առողջապահական խնդիրների հարցով հանձնաժողովում և եղել է Սաակաշվիլիի խորհրդականը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից