«Հզոր ռեյնջերներ» սերիալի դերասանին մեղադրել են սպանության մեջ
Աշխարհ
«Հզոր ռեյնջերներ» սերիալից հայտնի ամերիկացի դերասան Ռիկարդո Մեդինային մեղադրել են հարևանի սպանության մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հետաքննության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա հունվարի 31-ին, երբ 36-ամյա Մեդինան դաշույնի միջոցով մահացու վնասել է իր տարիքակից Ջոշ Սաթերին: Հարևանների միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել դերասանի ընկերուհու հետ վիճաբանության պատճառով:
Մեղադրվողի փաստաբանը շեշտում է, որ Սաթերը կոնֆլիկտից հետո ջարդել է Մեդինայի դուռը, ինչից հետո նա ստիպված է եղել պաշտպանվել դաշույնով:
Gazeta.ru-ն հավելում է, որ հետաքննությունը շարունակվում է, կարմիր ռեյնջերին սպառնում է մինչև 26 տարվա ազատազրկում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից