Սպանության մեջ մեղադրվող՝ «Վրաստանի ձայնի» տնօրենն ինքնասպան է եղել
Վրաստան
Դատախազի սպանության մեջ մեղադրվող՝ «Վրաստանի ձայնի» տնօրեն Բիձինա Կուչավան հրազենով ինքնասպանություն է գործել ոստիկանության կողմից ձերբակալման ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը:
Արևմտյան Վրաստանի տարածաշրջանի դատախազ Վախթանգ Կիրիային Թբիլիսիում մեռած են գտել այն բանից մի քանի օր անց, երբ ընտանիքի անդամները հայտարարել էին նրա անհետացման մասին: Քննիչները պարզել են, որ այն բնակարանը, որտեղ գտել են մարմինը, վարձակալում էր Կուչավան, և հենց նա էլ ձեռք է բերել հանցագործության կատարման համար՝ տեղում գտնված իրերը: Ելնելով դրանից՝ հետաքննությունը նրան կասկածել է հանցագործության կատարման մեջ:
«Ծանուցում էր ստացվել այն մասին, որ Բիձինա Կուչավան այլ անձանց հետ Թբիլիսիի Սաբուրթալոյի շրջանից գնում է Օրթաճալայի շրջան: Մի քանի րոպե անց ավտոմոբիլը կանգնեցվել է պարեկային և ոստիկանական խմբերի կողմից: Տեսնելով ոստիկաններին՝ Բիձինա Կուչավան հանել է իր իսկ անվամբ գրանցված հրազենը և կրակել իր գլխին, ինչի հետևանքով տեղում մահացել է»,- հայտնել է ՆԳ նախարարությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից