Ֆրանսիայում արտակարգ տնտեսական դրություն է սահմանվել
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է «արտակարգ տնտեսական դրության» սահմանման մասին և զգուշացրել Հինգերորդ հանրապետության կայուն սոցիալական և բիզնես մոդելում առաջիկայում սպասվող փոփոխությունների մասին, որը, նրա խոսքով, վերջին տարիներին չի արդարացրել իրեն:
Ինչպես հաղորդում է AP-ն, մոտ ժամանակներս Ֆրանսիայի կառավարությանն ու գործարար համայնքին սպասվում է մի շարք առաջարկների իրականացում, որոնք, ի վերջո, երկրի տնտեսությանը պետք է հասցնեն կայուն աճի ու արմատախիլ անեն գործազրկությունը:
Ֆրանսիայի նախագահի «հրատապ բարեփոխումների» բովանդակության մասին տեղեկատվություն առայժմ չկա:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան