Սիրիայում ԻԼԻՊ-ի գրոհայինները հարձակում են սկսել Հասակա քաղաքի ուղղությամբ
Աշխարհ
ԻԼԻՊ-ի զինյալները հարձակում են սկսել Սիրիայի Հասակա քաղաքի ուղղությամբ: Ահաբեկիչների ջոկատները բաղկացած են մոտ 600 մարդուց: Բացի այդ, ծայրահեղականների հետևակն ուղեկցվում է մոտ երկու տասնյակ պիկապներով, որոնց վրա գնդացիրներ են տեղակայված:
Նախնական տվյալներքվ՝ գրոհայիններն արդեն գրավել են Ալ-Համայել գյուղը և հասել քաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնվող Ալ-Մելյաբիյա զորանոց:
Այժմ, զորանոցում կատաղի մարտեր են ընթանում: Ծայրահեղականներին դիմադրում են քրդական զորքերը, որոնք բաղկացած են շուրջ 300 զինվորներից: Զոհերի մասին տեղեկատվություն դեռևս չկա:
Հիշեցնենք, որ Հասակա քաղաքը կառավարական զորքերի կողմից հետ է գրավվել ԻԼԻՊ-ից 2015 թ. օգոստոսին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից