ԻՊ-ի ահաբեկիչների ձեռքում կարող են հայտնվել 3D տպիչի վրա զենքի ստեղծման տեխնոլոգիաներ
Աշխարհ
Տեխասցի Քոդի Ուիլսոնի չմտածված արարքը կարող է վտանգել հարյուրավոր անմեղ մարդկանց կյանքը: Զենքով հետաքրքրվող երիտասարդը համացանցում տեղադրել է մի տեսանյութ, որում հրահանգներ են տրվում 3D տպիչներով 100 ֆունտ ստեռլինգ արժողությամբ գնդացիր ստեղծելու համար:
Տվյալ միջադեպի վերաբերյալ տագնապ են բարձրացրել նույնիսկ բրիտանական հատուկ ծառայությունները, հաղորդում է Mirror-ը: Իրենց կարծիքով, եթե ահաբեկիչները տեսնեն այդ տեսանյութը, ապա Փարիզում տեղի ունեցած հարձակումները կարող են կրկնվել Բրիտանիայում:
Մահացու զենքի ստեղծման համար կպահանջվի ընդամենը գնել 15 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ 3D տպիչ և ձեռքի տակ գտնվող նյութեր, որոնք կարժենան 100 ֆունտ՝ մեկ հրացանի համար:
Պոտենցիալ վտանգավոր տեսանյութի հեղինակը հայտարարել է, որ նրան չի անհանգստացնում այն փաստը, որ զենքի ստեղծման բաղադրատոմսը կարող է ընկնել սխալ ձեռքերի մեջ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից