ԱՄՆ-ում ձյան առատ տեղումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 40-ը
Աշխարհ
ԱՄՆ-ում ձյան առատ տեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։ Նրանք մահացել են ճանապարհային վթարների, ինչպես նաև ձյան մաքրման ընթացքում սրտի կաթվածի հետևանքով։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Զոհերը գրանցվել են Վաշինգտոնում, Դելավերում, Կենտուկիում, Մերիլենդում, Նյու Ջերսիում, Նյու Յորքում, Հյուսիսային և Հարավային Կարոլինայում, Օհայոյում, Փենսլիվանիայում, Թենեսիում և Վիրջինայում։
ԱՄՆ 11 նահանգներում իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն, Վաշինգտոնում դադարեցվել է տրանսպորտային հաղորդակցությունը, իսկ Նյու Յորքում արգելել են մեքենաների երթևեկությունը: Ամերիկյան մայրաքաղաքի, Նյու Ջերսիի և Նյու Յորքի իշխանությունները կոչ են արել բնակիչներին դուրս չգալ փողոց։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից