Նեմցովի սպանության գործով հետաքննությունն ավարտված է
Աշխարհ
Հետաքննությունը հայտարարել է քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով հետաքննության ավարտի մասին: Այդ մասին հայտնել է մեղադրվողներից մեկի փաստաբան Մուսա Հադիսովը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ինձ հենց նոր զանգահարեցին քննչական կոմիտեից և ասացին, որ գործի հետաքննությունն ավարտված է, մենք շուտով կսկսենք ուսումնասիրել գործի նյութերը»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեմցովի սպանության գործով հետաքննությունը կարող է ավարտվել շաբաթվա ընթացքում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան