Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը
Աշխարհ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշվում է դեսպանատան Facebook-ի էջում:
Նշվում է, որ դեսպանատունն աշխատանքը դադարեցրել է ցուրտ եղանակային պայմանների պատճառով. վիզային հանդիպումները չեղյալ են հայտարարվել:
«Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ ԱՄՆ դեսպանատան բացումը հետաձգվել է: Այսօր ծրագրված բոլոր վիզային հանդիպումները չեղարկվել են եւ կնշանակվեն այլ ժամանակ»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան