Ղարաբաղից Ադրբեջան ջուր կգնա, եթե 15 միլիոն դոլար տան
Բլոգոսֆերա
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, անդրադառնալով այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում ընդունված Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցին, որը վերնագրված է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից», ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից՚ ԵԽԽՎ կեղծ բանաձեւը իրականության հետ ոչ մի աղերս չունի: Սարսանգի ջրամբարի ջուրը իր հունով հոսում է մինչև Կուր գետը: Ադրբեջանի իշխանությունները իրենց ժողովրդից ոչ թե պետք է թաքնվեն ԵԽԽՎ-ի բանաձեւերով, այլ կամ պետք է պոմպակայաններով ջուրը մղեն ու հասցնեն իրենց ժողովրդին, կամ պետք է համագործակցեն Արցախի իշխանությունների հետ՝ Սարսանագի ջրամբարի ջրի համատեղ օգտագործան հարցով, որից կօգտվի եւ Արցախի ժողովուրդը եւ Արցախին սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերի բնակիչները:
Ի դեպ, բանաձեւը իրականությանը համապատասխանեցնելու համար պետք է աջակցել Արցախի իշխանություններին, որպեսզի կառուցվի դեռեւս 2002 թ.-ին նախագծված ջրագիծը, որով Սարսանգի ջրամբարի ջուրը կհասցվի Մարտակերտի, Ասկերանի եւ Մարտունու շրջանի հողօգտագործողներին: Նախագծի արժեքն է 15 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից