«Իրատես de facto». «Դե օֆշորը դու հիմի տես»
Հայկական Մամուլ
«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանն իր անցած «բեղմնավոր» ուղու բավականին դժվար փուլում է և ստիպված է բազում-բազմաթիվ խոչընդոտներ ոստնել: Սահմանադրական հանրաքվեի կազմակերպման ԵԱՀԿ-«ժհմիգյան» դարդ ու ցավի, կադրային «հողանցման», տնտեսության անէացման էս դառը օրերիը քիչ էին, ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսական հարցերով նախարար Տատյանա Վալովայան էլ ասել է, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող ավտոմեքենաները ապօրինի են հարկվել, որից էլ ստացվել է բավականին կլորիկ գումար, ինչն անթույլատրելի է:
Կառավարության կուլիսներում ասում են. «Դե օֆշորը դու հիմի տես», նկատի ունենալով, թե ով է Վալովայայի անմիջական «շեֆը»: Այո, խոսքը Տիգրան Սարգսյանի մասին է, ում, ոմանց կարծիքով, «հակադարձեց» Հրանտ Բագրատյանը՝ ասելով, թե դիմելու է պարոն Պուտինին, որպեսզի ՀՀ նախկին վարչապետին «գործից հանի»:
Ասում են նաև, թե վերջին շրջանում Բագրատյան-Հովիկ Աբրահամյան հարաբերությունները բավականին ջերմ են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից