Պատանեկան ձմեռային երկրորդ Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը հաղթահարեց որակավորման փուլը
Սպորտ
Պատանեկան ձմեռային երկրորդ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը դահուկավազք կրոսի 1500 մետր ազատ ոճում հաղթահարեց որակավորման փուլի արգելքը' 50 մասնակցի մեջ զբաղեցնելով 27-րդ հորիզոնականը:
Միքայելյանը տարածությունը հաղթահարեց 17 րոպե 3 վայրկյանում:
Քիչ ավելի ուշ Միքայելյանը 30 լավագույնների շարքում կպայքարի եզրափակիչ փուլի ուղեգրի համար, որտեղ իրենց ուժերը կչափեն 10 լավագույնները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու