Ժիտոմիրում Փարաջանովի անվան փողոց է բացվել
Գիտություն և Մշակույթ
Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում հայտնվել է ճանաչված կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անվան փողոց: Այս մասին տեղեկացնում է analitikaua.net կայքը: Կարգադրությունը փետրվարի 19-ին ստորագրել է քաղաքագլուխ Սերգեյ Սուխոմլինը:
Ժիտոմիրի քաղաքապետը նշել է, որ Փարաջանովը մի անհատականություն է, որը միավորում է հայերին, վրացիներին և ուկրաինացիներին:
Ժիտոմիրի հայերի մարզային համայնքի՝ «Էրեբունիի» գործադիր տնօրեն Վահե Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Սերգեյ Սուխոմլինին աջակցության և Բարանովի փողոցը Փարաջանովի անունով վերանվանելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)