Հայ ջրացատկորդները չկարողացան օլիմպիական վարկանիշ նվաճել
Սպորտ
Ջրացատկի աշխարհի գավաթում Հայաստանի ներկայացուցիչները չեն կարողացել Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճել:
Ռիո դե Ժանեյրոյում կայացած Գավաթի խաղարկությունում տղամարդկանց 10 մետր աշտարակացատկում Վլադիմիր Հարությունյանը զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը, իսկ Լև Սարգսյանը՝ 31-րդ: Այս մրցաձևին մասնակցում էին 36 ջրացատկորդ:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար աշխարհի գավաթի խաղարկությունը վերջին վարկանիշային մրցաշարն էր: Օլիմպիական ուղեգիր նվաճեցին առաջին 18 տեղերը զբաղեցրած մարզիկները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու