4375 խաղ և 10 հազար գոլ. «Բարսելոնայի» ցուցանիշը
Սպորտ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» երկու անպատասխան գնդակ է ուղարկել Լոնդոնի «Արսենալի» դարպասը: «Կապտանռնագույնների» երկու գոլն էլ հեղինակել է Լիոնել Մեսսին:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, այս դուբլի շնորհիվ կատալոնյան թիմն իր գոլերի քանակը պաշտոնական խաղերում հասցրեց 10 հազարի:
Այս ցուցանիշին հասնելու համար «կապտանռնագույններից» պահանջվել է 4375 խաղ: «Բարսելոնան» մեկ խաղում միջինը հեղինակում է 2,5 գոլ:
Մեսսին թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է. արգենտինացին իր ակտիվում ունի 441 գոլ:



















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու