200 մլն հետևորդ. Ռոնալդուի ռեկորդը սոցցանցերում
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում հետևորդների քանակով ռեկորդակիր է: Պորտուգալացին միակ մարզիկն է ով ունի 200 մլն հետևորդ: Այս մասին տեղեկացնում է Forbes-ը:
Ֆեյսբուքում ֆուտբոլիստի էջի հետևորդների քանակը 109,7 մլն է, ինսթագրամում ` 49,6 մլն, թվիթերում` 40,7 մլն:
Ամենաշատ հետևորդները պորտուգալացին ունի ԱՄՆ-ում (13,5%), Ֆրանսիայում (7,4%), Բրազիլիայում (6,4%) և Մեքսիկայում (6,2%):
Ամենաշատը հավանության արժանացել է Ռոնալդուի ծննդյան գրառումը ինսթագրամում`1,7 մլն:
Մեսսին ունի 120.8 մլն հետևորդ, բայց միայն ֆեյսբուքում: Արգենտինացին չի օգտվում ինսթագրամից և թվիթերից:
Հայտնի մարդկանց շրջանում 200 մլն հետևորդների սահմանագծին են հասել նաև Ջասթին Բիբերը և Թեյլոր Սվիֆթը:



















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու