Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչի Ոչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել է Միջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախում Ադրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետով Փաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համար Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունը Այս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿ Չեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի Հայաստան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ին Մասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները 

Մեր ռազմական փառքի նորօրյա պանթեոնն ամբողջական չէր լինի առանց ժողովրդական հերոս Անդրանիկի. Մանվել Գրիգորյանի ուղերձը

Հասարակություն

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը ուղերձ է հղել Անդրանիկի տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ Երկրապահ հայ ժողովուրդ.

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և իմ անունից բոլորիս շնորհավորում եմ մեր ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշներից մեկի՝ ժողովրդական հերոս Զորավար Անդրանիկի ծննդյան տարեդարձի առթիվ:

Հայերս ունենք մեծություններ՝ Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Կոմիտաս, Հովհաննես Թումանյան, Հրանտ Մաթևոսյան, ովքեր հարստություն են ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև՝ համայն մարդկության համար:

Հայ ժողովրդի ինքնապաշտպանության և ազատագրական շարժման զինյալ պայքարի բացառիկ ժողովրդական ու լեգենդար հերոսներից մեկը Զորավար Անդրանիկն է:

Երկրապահներս մեր ժողովրդին պարտադրված պատերազմի յուրաքանչյուր պահին զգացել ենք մեր քաջարի նախնիների ոգին ու կռվել ենք նրանց ոգեկոչելով, մեր աչքի առաջ ունենալով նրանց անցած փառապանծ ճանապարհն ու մարտական սխրանքները:

Մեր ռազմական փառքի նորօրյա պանթեոնը ամբողջական չէր լինի առանց ժողովրդական հերոս Անդրանիկի: Հատկապես որ հայոց պատմության մեջ առաջին անգամ երկրապահ կամավորական բառն օգտագործել է 1914-ին՝ Զորավար Անդրանիկի ղեկավարած երկրապահ կամավորական գնդի կապակցությամբ:

Ես հպարտ եմ, որ ճակատագրի բերումով, ինձ է բախտ վիճակվել իրականացնելու Զորավարի երկու երազանքները:

Նախ՝ ազատագրեցինք Արցախը, այս առումով, կարելի է զեկուցել՝ Զորավար, հանգիստ եղի՛ր, գործդ կիսատ չմնաց:

Երկրորդ, Զորավար, քո մահվանից 75 տարի հետո աճյունդ Հայաստան բերեցինք և հանձնեցինք հայրենի հողին,մեր փառքի Պանթեոնում, Սպարապետի կողքին: Այո, մեր սերնդի երկրապահը իրականություն դարձրեց քո պատգամը: Հատուկ նշեմ, որ Զորավարին հայրենիք վերադարձնելով՝ միանգամից երկու մեծ հայի երազանք ենք իրականացրել: Սա Զորավար Անդրանիկի երազանքն էր: Սա նաև մեր Սպարապետ Վազգեն Սարգսյանի երազանքն էր: Դեռ 1998 թվականին, երբ Սպարապետի հետ Փարիզում այցելեցինք Պեր լա Շեզ գերեզմանատուն՝ Զորավարի շիրմին, Վազգեն Սարգսյանն ասաց, որ ամեն ինչ հարկավոր է անել՝ Անդրանիկ Օզանյանին տուն վերադարձնելու համար: Այդ պահին, ինչ-ինչ աշխարհաքաղաքական բարդությունների պատճառով՝ հնարավոր չեղավ խնդիրը լուծել: Բայց, հատկապես, Սպարապետի ողբերգական վախճանից հետո ես չէի կարող իր պատգամը մոռանալ, և ինքս նախաձեռնեցի, դիմեցի կառավարությանը, իշխանություններին, ինքս էլ ընդգրկվեցի աշխատանքային խմբում և ամեն ինչ արեցի Անդրանիկի աճյունը Հայաստան վերադարձնելու համար:

Սիրելի՛ հայ ժողովուրդ.

Զորավար Անդրանիկն այն բացառիկ անհատականությունն է, ով իր ամբողջ կյանքում, շուրջ 30 տարվա գործունեությամբ հիմնավորում էր, որ հայ ժողովուրդը երբեք չպիտի թուլացնի իր ինքնապաշտպանական բնազդը և հույսը չդնի ուրիշի վրա:

Հայ ժողովրդի բոլոր նահատակների, հայոց բոլոր մեծերի, Զորավար Անդրանիկի ու Սպարապետ Վազգենի մտահոգությունն ու պատգամն են այսօր իրականացնում եռասերունդ երկրապահները՝ ապահովելով առողջ ու կենսունակ սերնդափողությունը, դաստիարակելով երկիրը սիրող, երկրին պաշտպան մի նոր սերունդ, որ տեր է կանգնելու իր երկրին և իրականացնելու է մեր բոլոր մեծերի, Երկրապահ զորամիավորման հրամանատար Զորավար Անդրանիկի, ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի երազանքները:

Եռասերունդ երկրապահական ընտանիքի և իմ անունից ևս անգամ շնորհավորում եմ հայ ժողովրդին իր ամենասիրված զավակ Զորավար Անդրանիկի ծննդյան տարեդարձի առթիվ:

Փա՛ռք երկրապահ հայ ժողովրդին,

Փա՛ռք հայոց բոլոր քաջարի նահատակներին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբանՊետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմովՊետդեպարտամենտը հաստատել է Եգիպտոսին 320 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումըԼուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ»ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին«Քույրս 3 մատը կորցրել է»․ Շաքիում վիրավորված կնոջ քույրը մանրամասներ է պատմելՀիմա նա պետք է սովորի վերահսկել իր էգոն, ֆուտբոլը նրան չի սպասի․ Մոուրինյուն՝ Ռոնալդուի որոշման մասինՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումՄի շարք բնակավայրերում գազամատակարարումը կդադարեցվիԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն. «Ճանապարհային դեպարտամենտ»Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. ԹրամփԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ ՋուլհակյանՇաքիի բնակիչ․ «Կինը տուն է եկել, տեսել է՝ ադրբեջանցին իրենց մահճակալին պառկած է եղել, հետո նա կրակել է»Գազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինի Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել էԼիոնում կայացել է Հայաստան–Օվերն-Ռոն-Ալպ տնտեսական համաժողով՝ նվիրված ագրոպարենային ոլորտին և ագրոտուրիզմինՊոմպեյ․ մոխրի տակ մնացած պատմությունԺաննա Անդրեասյանը աշխատանքային այցով մեկնում է Թբիլիսի
Ամենադիտված