Պեկինը սպառնում է պատասխան քայլերով․ Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր է նախապատրաստում Բասի 52-մետրանոց հարվածը վերջին վայրկյանին հաղթանակ բերեց «Բաֆալոյին» Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանում Հունական լեռան գագաթին հայտնաբերվել է 2900-ամյա սրբավայր. այնտեղ կարող էին պաշտել Արտեմիսին Փաշինյանը կգնա այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունն այլևս գոյություն չունենա․ Աննա Մկրտչյան Հարավային Կորեան ընդլայնում է ռազմածովային ներկայությունը․ Թեհրանը զգուշացնում է նոր լարվածության մասին Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական․ Սերժ Սարգսյան Կարմիր ծովի ավելի քան մեկուկես կիլոմետր խորքում հայտնաբերվել են ստորջրյա «լճեր», որտեղ կյանքը շարունակվում է առանց թթվածնի Ռուսաստանն ու Ուկրաինան նոր հրադադարի շուրջ բանակցություններ են վարում՝ Զապորոժիեի ատոմակայանի պատճառով Թող Նիկոլը հրաժարական տա․ վստահ եք, որ ՔՊ-ից ոչ մի ձայն չի՞ գալու․ Շարմազանով Մաթեմատիկայի ամենահայտնի չլուծված խնդրի շուրջ աղմուկ է բարձրացել. երկու տարբեր ապացույցի հավակնություն է ներկայացվել Քուվեյթում իտալացի մասնագետների զոհվելուց հետո Եվրամիությունը պահանջում է ճնշում գործադրել Իրանի վրա 

Ադրբեջանը լոբբիստական ընկերություն է վարձել ամերիկյան պատժամիջոցները շրջափակելու համար

Ադրբեջան

Ադրբեջանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի թույլ չտա ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից «Ադրբեջանում ժողովրդավարության համար ակտ» (HR 4264) օրինագծի ընդունումը, որը փետրվարի սկզբին առաջադրվել է կոնգրեսական, ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթի կողմից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Turan լրատվական գործակալությունը, այդ նպատակով ադրբեջանական կառավարությունը պայմանագիր է կնքել ամերիկյան Podesta Group լոբբիստական կազմակերպության հետ, որը պետք է օգնի խուսափել մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը խախտելու համար Ադրբեջանի պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցներ մտցնել նախատեսող օրենքի ընդունումը:

Օրինագիծը հայտնվել է այն բանից հետո, երբ Բաքուն հրաժարվել էր ազատ արձակել մոտ 100 քաղաքական բանտարկյալների' ժխտելով նման կատեգորիայի բանտարկյալների գոյությունն ընդհանրապես:

Քրիստոֆեր Սմիթի օրինագծի ի հայտ գալուց հետո ադրբեջանական իշխանութունները պայմանագիր են կնքել Podesta Group-ի հետ եւ պետք է ամսական նվազագույնը նրան 50 հազար դոլար վճարեն Ադրբեջանի կառավարության վարկանիշը բարելավելու ջանքերի եւ Կոնգրեսում օրինագծի շրջափակման նպատակով աշխատանքի համար:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարության տեղեկատվության համաձայն' «հասարակայնությա հետ կապերի գծով ծառայություններ մատուցելու» մասին համապատասխան համաձայնությունը փետրվարի 1-ին ստորագրվել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի եւ Podesta Group կազմակերպության միջեւ:

Մասնավորապես, Podesta Group լոբբիստական կազմակերպությունը Ադրբեջանի կառավարությանը երաշխավորում է Վաշինգտոնում որոշ առավել ազդեցիկ մարդկանց մոտ մուտքի հնարավորություն, ինչի համար պետք է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատնից ստանա ամսական նվազագույնը 50 հազար դոլար, գումարած փող' լրացուցիչ ծառայությունների համար, ասվում է փաստաթղթում:

Մասնավորապես, Podesta Group-ի պարտավորությունները շարադրված են հետեւյալ կերպ. հետազոտել եւ վերլուծել մտահոգություն ստեղծող հարցերը, իրավական խորհրդատվություն ցուցաբերել ամերիկյան քաղաքականության, Կոնգրեսի գործունեության, գործադիր իշխանության եւ ամերիկյան ընդհանուր քաղաքականության գծով, շփումներ հաստատել Կոնգրեսի անդամների եւ նրանց ներկայացուցիչների, գործադիր իշխանության ներկայացուցիչների ու ոչ կառավարական կազմակերպությունների հետ:

Հիշեցնենք, որ Քրիստոֆեր Սմիթի 14- էջանոց օրինագիծն ընդունվել էր դեկտեմբերի 16-ին: Ներկա դրությամբ այդ փաստաթուղթը պաշտպանելու մասին հայտարարությամբ հանդես են եկել կոնգրեսականներ Ջո Հեքը եւ Լուիզա Սլոթերը:

Օրինագծով վիզային պատժամիջոցներ է նախատեսվում կիրառել մարդու իրավունքների խախտումներին մասնակից Ադրբեջանի կառավարության ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ:

Դեռեւս հայտնի չէ, թե երբ օրինագիծը կներկայացվի ամբողջական քվեարկության համար:

Եթե օրենքն ընդունվի, ԱՄՆ-ը կմերժի մուտքի արտոնագրեր տալ Ադրբեջանի կառավարության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներին եւ նրանց ընտանիքների անդամներին: Վիզային պատժամիջոցները պետք է տարածվեն նաեւ նրանց վրա, ովքեր զգալի ֆինանսական օգուտ են ստանում երկրի բարձրագույն ղեկավարության կամ նրանց ընտանիքների անդամների հետ գործնական հարաբերություններից: Բացի այդ, պատժամիջոցներ կկիրառվեն նաեւ մարդու իրավունքների խախտումներին մասնակից իրավապահ մարմինների, անվտագության կառույցների եւ դատական թեւերի ներկայացուցիչների նկատմամբ:

Բացառություններ կարվեն միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստերին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնող պաշտոնատար անձանց նկատմամբ:

Պատժամիջոցները նաեւ սահմանափակումներ են նախատեսում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ֆինանսավորման, վարկավորման եւ ապահովագրական ոլորտներում: Դրան զուգահեռ' օրինագծում նախատեսվում է շրջափակել ԱՄՆ-ում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարների եւ նրանց ընտանիքների ակտիվները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեկինը սպառնում է պատասխան քայլերով․ Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր է նախապատրաստումԹուրքիայում հերթական գործողությունն է իրականացվել Halk TV հեռուստաալիքի դեմ․ ձերբակալվել է 9 մարդԲասի 52-մետրանոց հարվածը վերջին վայրկյանին հաղթանակ բերեց «Բաֆալոյին» Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանումՀունական լեռան գագաթին հայտնաբերվել է 2900-ամյա սրբավայր. այնտեղ կարող էին պաշտել Արտեմիսին Փաշինյանը կգնա այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունն այլևս գոյություն չունենա․ Աննա ՄկրտչյանՀարավային Կորեան ընդլայնում է ռազմածովային ներկայությունը․ Թեհրանը զգուշացնում է նոր լարվածության մասին Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական․ Սերժ ՍարգսյանԿարմիր ծովի ավելի քան մեկուկես կիլոմետր խորքում հայտնաբերվել են ստորջրյա «լճեր», որտեղ կյանքը շարունակվում է առանց թթվածնիՌուսաստանն ու Ուկրաինան նոր հրադադարի շուրջ բանակցություններ են վարում՝ Զապորոժիեի ատոմակայանի պատճառովԹող Նիկոլը հրաժարական տա․ վստահ եք, որ ՔՊ-ից ոչ մի ձայն չի՞ գալու․ ՇարմազանովՄաթեմատիկայի ամենահայտնի չլուծված խնդրի շուրջ աղմուկ է բարձրացել. երկու տարբեր ապացույցի հավակնություն է ներկայացվելՔուվեյթում իտալացի մասնագետների զոհվելուց հետո Եվրամիությունը պահանջում է ճնշում գործադրել Իրանի վրաՄեծ Բրիտանիային ցրտերի պատճառով էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է սպառնումՀայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում էԹրամփը լրացուցիչ ավիակիր է ուղարկել Մերձավոր Արևելք․ նոր նախազգուշացում Իրանին«Դա նույնն է, թե պատերազմի ժամանակ ինչ-որ մեկը Հիտլերի մասին ասեր, որ նա լավ ընկեր է»․ Զելենսկին՝ Պուտինին ընկեր անվանած Թրամփի խոսքերի մասին Արհեստական բանականությունը մտնում է սպիտակուցների նախագծման ոլորտ. գիտնականներն արձանագրել են նոր առաջընթացՖինլանդիան չի բացի ՌԴ-ի հետ սահմանը. հատուկ օրենքի գործողությունը կերկարաձգվի մինչև 2028 թվականի վերջը Պայթյուններ, ավիավթարներ ու վտանգավոր պահեր․ տեսարաններ, որոնց անհնար է անտարբեր նայելԻտալիայի խորհրդարանը վավերացրել է օտարերկրացի դպրոցականների մասնաբաժնի սահմանափակումը և դեմքը ծածկող հագուստի արգելքը ՀԷՑ-ը դեկտեմբերի 11-ին կմարի 32 մլրդ դրամի պարտատոմսերը․ Ռոմանոս ՊետրոսյանՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի ստեղծումը կարող է մոտենալ իրականությանը. գիտնականները հույս են կապում «գերհակամարմինների» հետFedEx-ի բեռնատար ինքնաթիռը Մայամիի օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղու սահմաններից Բրիտանիան խորհրդարան է ներկայացրել ԵՄ-ի հետ մերձեցման օրինագիծ՝ առանց միասնական շուկա վերադառնալու Ջեյմս Ուեբի աստղադիտակը հայտնաբերել է գրեթե մետաղազուրկ գալակտիկա՝ Տիեզերքի վաղ շրջանից«Մենք լիովին անպաշտպան ենք մնացել կատաղած Ռուսաստանի առջև». Սաակաշվիլի Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են․ Ալիեւը չի թաքցնում գոհունակությունը Ասիայում ու Եվրոպայում նոր լարվածության օջախներ. Պաշտոնանկություն՝ Զինված ուժերումԹրամփը Գոհաբանության օրը կոշտ քննադատության է ենթարկել ներգաղթյալներին և քաղաքական հակառակորդներին Դատախազությունը թմրամիջոցների իրացման համար մեղադրվողից պահանջում է բռնագանձել 136 մլն դրամՀայտնի է դարձել այն երկիրը, որի բնակիչները Եվրոպայում ամենաշատն են գնացքով ճանապարհորդում Լեկլերն ընդունել է Լաս Վեգասում Հեմիլթոնի հետ բախման պատասխանատվությունըԻրանի ԱԳ նախարարը Քուվեյթի վրա հարձակումն անվանել է «պատերազմի պատրաստի սցենար» Եվրամիության առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ յոթնամյա բյուջեի շուրջ Ֆլորիդայում երեկույթի ժամանակ հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել, վեցը՝ վիրավորվել Գերհզոր արագությամբ շարժվող պուլսարը փախել է սեփական աստղի պայթյունից մնացած ամպիցԹրամփն իր նախաձեռնությամբ փոխել է Ռյուտեի հետ համաձայնեցված հայտարարությունըԱՄՆ-ը Գրենլանդիայում ներկայությունն ընդլայնելու մինչև 500 մլն դոլարի նախագիծ է մշակելԴևիսի գավաթ․ բրիտանացիները կիսաեզրափակիչ հասան յոթ տարվա դադարից հետո Խանդանյանին վերջին անգամ տեսել ենք Բունդեսթագի «կռիշում»․ Ղազարյան Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետՍահմանադրության հետ կապված ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է, որը ստեղծել է Բաքվի բшրբարnuական վարչախումբն իր պահանջով. ՈսկանյանՉինաստանի գործարանների հոկտեմբերյան շահույթն աճել է 20,1%-ով17%՝ 25%-ի փոխարեն․ ինչի՞ շուրջ են բանակցում ԱՄՆ-ն ու ՀնդկաստանըՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունից հետո իմ էջը ենթարկվեց հարձակման. ՋորկաեֆԹայվանն ընտրում է տեղական իշխանություններին․ ինչո՞ւ է Պեկինը հետևում քվեարկությանըԹուրքիան վավերացրել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանության պայմանագիրըՈւկրաինան հարվածել է Տուլայի մարզի ՋԷԿ-ին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ արտադրող գործարանին Զելենսկին զգուշացրել է ռուսական նոր զանգվածային հարվածի վտանգի մասին
Ամենադիտված