Ստեփան Մարգարյանը կողջունի, եթե Օսկանյանը կուսակցություն ստեղծի
Քաղաքական
ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը կարծում է, որ Վարդան Օսկանյանը բոլոր իրավունքներն ունի նոր կուսակցություն ստեղծելու։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը՝ նկատելով, որ Վարդան Օսկանյանն այնքան գիտակ է Հայաստանի ներքին կյանքին, արտաքին հարաբերություններին և ընդհանրապես իրավիճակին ամբողջությամբ վերցված, որ բոլոր իրավունքներն ունի կուսակցություն ստեղծելու:
Նշեց նաև, որ եթե նա ստեղծի որևէ կուսակցություն, ինքը միայն կողջունի այդ նախաձեռնությունը:
Հարցին, թե արդյոք նա կմիանա՞ Օսկանյանի կուսակցությանը, Մարգարյանն ասաց, որ կխոսի այն ժամանակ, երբ ստեղծվի ադ կուսակցությունը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը