Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ) 1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան ՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ( Չի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին Թրամփը Կանադան, Մեքսիկան, Կուբան և Գրենլանդիան ներկել է ամերիկյան դրոշի գույներով «Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է Ռուսաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել Գերմանիայի դեմ ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ) Վիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ուկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը 

Հայուհի, ով իր քանոնի նվագով հմայել է շատերին՝ Մարիաննա Գևորգյան (լուսանկար)

Գիտություն և Մշակույթ

Մարիաննա Գևորգյանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի մենակատար-քանոնահարուհին է. գեղարվեստական ղեկավար՝ Սեդրակ Երկանյան: Տաղանդաշատ քանոնահարուհի, ով իր անզուգական կատարումներով վայելում է ժողովրդական նվագարանների կատարողական արվեստի համակիրների սերն ու հարգանքը:

Հինգերորդ դարից մեզ հասած ավանդական այս նվագարանի՝ քանոնի մերօրյա ոսկե մեդալի, «Բեմական հմայք»-ի արժանացած համեստ երաժիշտն անթերի կերպով տիրապետում է գործիքի, թե՛ վիրտուոզ, թե՛ արտահայտչական հնարքներին և հանդես գալիս ժողովրդական ու դասական բարդ ստեղծագործությունների մաքրամաքուր կատարումներով:

Մարիաննան ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Գերազանցության դիպլոմներով ավարտել հայրենի երաժշտանոցի մագիստրատուրան և ասպիրանտուրան:

Խորապես ինտելեկտուալ երաժիշտ-կատարող է, ով կարողանում է երաժշտության կախարդական հնչյուններն իր քանոնի նվագով փոխանցել հանդիսականին՝ դյութելով նրանց սրտերն ու հոգիները:

Մարիաննայի նվագից տաղանդի հուր է ժայթքում: Իր արվեստի նվիրյալ է, ում համար գերխնդիր է մեր ազգային ու ավանդական արժեքների պահպանումն ու փոխանցումն ապագա սերունդներին:

Քանոնահարուհին անընդհատ պրպտումների մեջ է, շատ բան է սովորել հմուտ վարպետներից և շարունակաբար վերցնում է իր բարձր արվեստի կատարելագործման համար անհրաժեշտը:

Տաղանդաշատ քանոնահարուհու համար երաժշտական կատարելության օրինակներ են Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները և միջնադարյան տաղերը, նախընտրելի կոմպոզիտորն է Խաչատուր Ավետիսյանը:

Առաջնորդվում է իր անցած ստեղծագործական ուղու՝ բավական բարդ դասերով: Եղել են պահեր, երբ ծայրագույն հոգեկան խռովքի պահեր է ապրել համերգներին, անգամ՝ միջազգային մրցույթներին մասնակցելիս, բայց այդ ժամանակ էլ կարողացել է անթերի ու ներկայանալի բեմական կեցվածքով հավուր պատշաճի հանդես գալ:

Յուրաքանչյուր գործում հասունացում է պետք, հուզական աշխարհի հարստություն, մարդկային բարձր արժանիքներ, տարիների փորձով մշակված կուլտուրա, հոգու բարություն: Այս չափանիշների կրողն է մեր հայ քանոնահարուհին:

Հայուհու խնդրանքը բոլորին՝ աշխարհում ծնողական սերն անփոխարինելի է, գուրգուրեք և փայփայեք նրանց, գնահատեք՝ քանի դեռ ունեք…:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)Գազայի հատվածում երեխաներին ցուցադրել են «Առյուծ արքան» ֆիլմը՝ ավերված շենքերի ֆոնին1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան Գրոսսին լավատեսություն է հայտնել ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար դառնալու իր հնարավորությունների վերաբերյալՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ( Կատյա Լելը քննադատել է ամուսնալուծությունից հետո երեխաներից հրաժարվող տղամարդկանցՉի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին Թրամփը Կանադան, Մեքսիկան, Կուբան և Գրենլանդիան ներկել է ամերիկյան դրոշի գույներով «Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է Մերցը «դրամատիկ պարտություն» է անվանել ՔԴՄ-ի ընտրությունների արդյունքըՌուսաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել Գերմանիայի դեմԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ) Նավթի համաշխարհային գները հասել են վերջին մեկուկես ամսվա առավելագույնինՎիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՂրղզստանը 2027 թվականից կսկսի թվային սոմի փորձարկումըՈւկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը Ռուսական նոր «Բանդերոլ» թևավոր հրթիռը նկատել են Մի-28ՆՄ ուղղաթիռի վրաՎեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել Պուտինի նոր հրամանը՝ արտերկրում թաքնված ՌԴ քաղաքացիների համար Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ 70-ականների ոճի գունավոր տաբատները դարձել են աշնան գլխավոր թրենդներից մեկըՎճռաբեկը Վեհափառի «գործն» ուղարկեց Արմավիրի դատարան Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է Աշխարհում սննդամթերքի գները հասել են 2022 թվականից հետո ամենաբարձր մակարդակինՊեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում Փաշինյանին. Հարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ինԵվրամիություն․ Չափազանց վաղ է խոսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին Պապոյանը ԱՄԷ-ից նոր շուկա է բացում հայ արտահանողների առաջ«Այլընտրանք Գերմանիայի համար»-ի հաջողությունը հարված է դարձել Մերցի համար և նախազգուշացում՝ ԵվրոպայինՏանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում Թրամփը առաջարկել է Նյու Մեքսիկո նահանգը վերանվանել «Նյու Ամերիկա»Ռուսաստանում բացատրել են՝ ինչու է Կադիրովը հեռացել տեղեկատվական դաշտիցՀաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը Սիմոնյանը պատմել է՝ որքան հաճախ է շփվում Պուտինի հետԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի միջադեպից հետո պատասխան քայլեր են նախապատրաստումՀայաստանի և Վրաստանի միջև ուղևորահոսքն աճել է 36%-ովԴավթաշենում գերեզմանատան հարակից տարածքից «ԱԿ-47» և 30 փամփուշտ են հայտնաբերելՌուսաստանում հեգնանքով արձագանքել են Թրամփի՝ «Լուսինը յուրացնելու» հայտարարությանըԵՄ-ից սառը ցնցուղ․ 2029-ը Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատված ժամկետ չէՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը Հրդեհ՝ Երևանյան լճի մոտ․ դեպքի վայր են շտապել հրշեջները Այսօր նշվում է Մաքուր օդի և կապույտ երկնքի միջազգային օրը«Ոստիկանությունում խոշտանգումներ՝ խոստովանական ցուցմունք կորզելու համար»․ փաստաբանի ահազանգըՍեպտեմբերի 7-ին և 8-ին Արեգակի վրա ուժեղ բռնկումներ են սպասվումՔսենիա Սոբչակին անվանել են զումերների «կուռք»Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ 17-ամյա ուսանողը հարվածել է կուրսընկերոջըԶելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների հետ առանձնազրույցի մանրամասներըNYT. Ուկրաինան 2024 թվականին կորցրել է 1.2 միլիարդ դոլար զենքի ոլորտում կոռուպցիայի պատճառով
Ամենադիտված