«Ժողովուրդ». Նորանշանակ ՄԻՊ-ը բարդ իրավիճակում է հայտնվել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ մարդու իրավունքների նոր պաշտպան Արման Թաթոյանը երեկվանից ստանձնեց իր պարտականությունները: Վերջինս իր պաշտոնը ստանձնելու հենց առաջին իսկ պահից բավականին բարդ իրավիճակում է հայտնվել:
Նախ նա պետք է կողմնորոշվի, թե ինչպես վարվի քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորման խնդրի հետ: Արդեն մի քանի օր է՝ իրավապաշտպանները բարձրաձայնում են, որ Գասպարի կալանավորումն անօրինական է, և այդպիսով իրավապահները նրա նկատմամբ փորձում են քաղաքական հաշվեհարդար տեսնել: Մյուս կողմից էլ Թաթոյանը պետք է որոշի, թե ինչպես վարվել անցած տարվա դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվերի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի սպասվելիք զեկույցի հետ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ընտրախախտումների վերաբերյալ զեկույցը դեռևս հունվարի 25-ին արդեն պատրաստ է եղել, բայց այդ ժամանակ արդեն նախկին ՄԻՊ-ի՝ Կարեն Անդրեասյանի լիազորությունները դադարած են եղել, և նա այն չի հասցրել հրապարակել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից