«Պորտուի» համար այս խաղը որոշում է ամեն ինչ կամ ոչինչ. Թոմաս Տուխել
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում «Պորտուի» դեմ պատասխան խաղին և նշել.
«Գիտենք՝ ինչ է սպասվում մեզ: Ակնկալում եմ տեսնել համարձակ «Պորտու»՝ կազմ վերադարձած որոշ ֆուտբոլիստներով: Մեզանից կպահանջվի մեր լավագույն խաղը: Կարևորը՝ ամեն ինչին պատրաստ լինենք: Ցանկանում եմ, որ նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնենք: Բարդ խաղ է լինելու: Մրցակցի համար այս խաղը որոշում է ամեն ինչ կամ ոչինչ: Մենք ավելի լավ իրավիճակում ենք: Եթե մեզ հաջողվի ցույց տալ մեր ֆուտբոլը, ապա կանցնենք հաջորդ փուլ»,- մարզչի խոսքը մեջերում է ruhrnachrichten.de-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու