«Հրապարակ». ԲՀԿ-ում խմորումները միջանձնային հողի վրա են
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԲՀԿ-ում խմորումները ոչ այնքան գաղափարական հողի վրա են, որքան միջանձնային։ Լավատեղյակ աղբյուրների վստահեցմամբ՝ ԲՀԿ շարքերն ընդվզում են կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի անձի դեմ, որը փորձում է իշխել այնպես, ինչպես Ծառուկյանը։ Արդյունքում ստեղծվել է մի վիճակ, երբ խորհրդարանական խմբակցությունը քիչ է ասել, թե կիսվել է։ Նաիրա Զոհրաբյանը մնացել է մի քանի համախոհների աջակցությամբ, որոնց հետ էլ նշել է կուսակցության կանանց Մարտի 8-ը Վարդան Վարդանյանին պատկանող «Լճեր» ռեստորանում։ Խնջույքին ընդամենը երեք պատգամավոր է մասնակցել՝ Վահե Էնֆիաջյանը, Լյովա Խաչատրյանն ու ինքը՝ Նաիրա Զոհրաբյանը։
Ի դեպ, Միքայել Մելքումյանը երեկ մեր հարցերին նույն պատասխանն էր տալիս, թե ԲՀԿ-ում ոչ մի խմորում չկա, առողջ մթնոլորտ է տիրում, ու կուսակցությանն արտահոսք չի սպառնում, իսկ տոնախմբությունից իր բացակայության վերաբերյալ էլ բացատրեց, որ քաղաքում չի եղել։ Այդուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ ԲՀԿ-ից մոտ օրերս, հավանաբար, դուրս կգա Վահան Բաբայանը, որի քայլին կհետևեն նաև ուրիշները, այդ թվում՝ Միքայել Մելքումյանը, որոնք դժգոհություններ ունեն կուսղեկավարից։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից