ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ մեզ հայտնի չէ․ Միրզոյան Չգիտեմ՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվե՞լ է, փախե՞լ, թե՞ դիտավորյալ եկել․ Միրզոյան Չեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․Միրզոյան TRIPP-ի անվտանգությունն ու որոշումները կմնան Հայաստանի վերահսկողության ներքո Հայաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով անցնելու կարգը դեռ հստակեցված չէ Կնոջը սպառնացել է դանակով, ապա տարածել մերկ լուսանկարները․ նախաքննությունն ավարտվել է ԹՐԻՓՓ․ ի՞նչ է սպասվում Հայաստանին. Ադրբեջանը ձգտում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ի հետ Զելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 21-ին ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու նախագծին Արամ Վարդևանյան․ Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ Ադրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք․ Միրզոյան 

«ՀԺ». Առաջադրումներին մնաց 4 օր. ի՞նչ որոշում ունեն ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը»

Հայկական Մամուլ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Ընդամենը 4 օրից՝ մարտի 13-ին, պաշտոնապես կմեկնարկեն ապրիլի 17-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրումները:

Մարտի 18-ից հետո արդեն հայտնի կլինեն գրանցված թեկնածուների անունները, իսկ մարտի 30-ից կմեկնարկի քարոզարշավը՝ շարունակվելով մինչ ապրիլի 15-ը: Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ընտրություններ սպասվում են Սյունիքում (4 գյուղ),Կոտայքում (քաղաք Հրազդան եւ Բյուրեղավան, ինչպես նաեւ 3 գյուղ),Գեղարքունիքում (2 գյուղ), Արագածոտնում (քաղաք Թալին եւ մեկ գյուղ), Արմավիրում (10 գյուղ), Արարատում (5 գյուղ), Վայոց Ձորում (1 գյուղ), Լոռիում (4 գյուղ եւ Սպիտակ քաղաք):

Առայժմ ինտրիգային ընտրություններ կանխատեսվում են միայնՀրազդանում, թեեւ Սպիտակում ու Թալինում էլ օրերի ընթացքում դրանք կարող են վերածվել ինտրիգայինի, եթե ընդդիմադիր որեւէ կուսակցություն գործող ՀՀԿ-ական համայնքնապետերի դեմ առաջադրվելու որոշում կայացնի:

Ինչպես հայտնի է՝ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու մասին է հայտարարել գործող ՀՀԿ-ական քաղաքապետԱրամ Դանիելյանը, նախկին քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Արթուր Միսակյանը:

«Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Վահե Մոսինյանից հետաքրքրվեցինք, թե է՞լ որ համայնքներում են թեկնածուներ առաջադրելու: Մոսինյանն ասաց, թե այս պահին ՏԻՄ ընտրությունների հետ կապված ընդամենը 1 որոշում ունեն՝ Հրազդանում առաջադրել Արթուր Միսակյանի թեկնածությունը: «Բայց «Հայկական վերածնունդը» ակտիվորեն մասնակցելու է ՏԻմ ընտրություններին»,- հավելեց նա: Հարցին, թե ի՞նչ է նշանակում ակտիվորեն մասնակցել՝ Մոսինյանը արձագանքեց. «Ժամանակը կգա, որոշում կլինի, այդ մասին նույնպես կտեղեկացնենք»:

Ընտրություններում թեկնածուներ առաջադրելու որոշում դեռ չկա նաեւ «Բարգավաճ Հայաստանում»: «Դեռ քննարկում չի եղել կուսակցությունում, կլինի՝ կտեղեկացնենք: Դեռ ժամանակ ունենք մինչեւ ամսի 13-ը»,- ասաց կուսակցության մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը: Հարցին, իսկ հնարավո՞ր է առաջադրվածներից որեւէ մեկին սատարելու որոշում կայացվի՝ Էլիզբարյանը պատասխանեց, որ դա եւս դեռ քննարկված չէ:

«ՏԻՄ ընտրությունների հարցով մենք հիմա զբաղվում ենք, այդ հարցը քննարկվում է, մենք մասնակցելու ենք անպայման՝ գոնե հանձնաժողովներում ներկայացվածության մակարդակով»,- այս մասին էլ մեզ հետ զրույցում հայտնեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը:

Հարցին, թե թեկնածուներ չե՞ն առաջադրի՝ Աբրահամյանը պատասխանեց. «Թեկնածուներին առաջադրելու հարցն էլ կքննարկենք, ուղղակի դեռ ժամկետները չեն, կանդրադառնանք հարցին...Որոշ տեղերում գուցե ունենանք թեկնածուներ, որոշ տեղերում պաշտպանենք որոշ թեկնածուների, բայց էդ հարցը դեռ վերջնական չենք քննարկել: Հիմա մեր տարածքային կառույցներին հանձնարարված է, իրենք մեզ պիտի առաջարկություններ բերեն: Տեղական ընտրությունները նախեւառաջ տեղական կառույցների խնդիրն է եւ մենք ամբողջությամբ հիմնվելու ենք իրենց առաջարկությունների վրա: Երբ որ կբերեն՝ այն ժամանակ կհրապարակենք»,- ասաց պարոն Աբրահամյանը:

«Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն էլ ասաց, որ այս պահին մի բան է հստակ. «Ընտրությունների ժամանակ մեր հնարավորության չափով ամեն բան անելու ենք, որ մեր հանձնաժողովի անդամները գործեն: Իսկ առաջադրումների եւ սատարումների մասով դեռ ոչինչ չեմ կարող ասել»,- տեղեկացրեց նա՝ հավելելով, որ քննարկումներ կան, սակայն վերջնական որոշում չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ մեզ հայտնի չէ․ ՄիրզոյանՉգիտեմ՝ ադրբեջանցի զինծառայողը մոլորվե՞լ է, փախե՞լ, թե՞ դիտավորյալ եկել․ ՄիրզոյանՉեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ՄիրզոյանTRIPP-ի անվտանգությունն ու որոշումները կմնան Հայաստանի վերահսկողության ներքոՀայաստանի քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով անցնելու կարգը դեռ հստակեցված չէԿնոջը սպառնացել է դանակով, ապա տարածել մերկ լուսանկարները․ նախաքննությունն ավարտվել էԱնկարգությունների պատճառով Միլան է ուղարկվել 500 զինվորականԹՐԻՓՓ․ ի՞նչ է սպասվում Հայաստանին. Ադրբեջանը ձգտում է խորացնել կապերը ՆԱՏՕ-ի հետԶելենսկին պատրաստ է սառեցնել պատերազմը առաջնագծումՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 21-ինԻրանը Հորմուզում նավագնացության վրա ազդելու իր կարողությունը որակել է որպես աննախադեպԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու նախագծինԱրամ Վարդևանյան․ Իշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջԱդրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք․ ՄիրզոյանՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխուանաՈւիթքոֆը հույս ունի, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունըՏղամարդը շուրջ 2 տարի բրոնխում է պահել հինգ ոսկե ատամով պրոթեզըԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըԼիվերպուլում կբացվի The Beatles-ի հսկայական թանգարան․ այն 4 անգամ մեծ կլինի ներկայիս թանգարանիցԻրանը հայտարարել է հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման իր պատրաստակամության մասին#ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերինՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըFrance Football-ը սահմանել է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակ» մրցանակը․ հայտնի են հավակնորդներըԶենք և զինամթերք TRIPP-ի երթուղով չեն տեղափոխվի․ ՄիրզոյանՄակրոնը մտադիր չէ Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարել բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառովTelegram-ում Անահիտ Ավանեսյանի անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվՖրանսիան պառակտված է․ ո՞վ է պատասխանատու անկարգությունների համար և ի՞նչ դասեր պետք է քաղել դրանցիցԱռաջիկա կիրակի ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ են․ խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմԱվստրալացի պատգամավոր Հելեն Հեյնսը ավտոմեքենայի վրաերթի հետևանքով կորցրել է երկու ոտքըԱդրբեջանի համար պարտադիր ուժ ունեցող թուղթ կա՞, որը Հայաստանին էլ փոխադարձ անխոչընդոտ անցում է երաշխավորում. ԽաչատրյանԹրամփը հայտնել է Ռուսաստանում ազատ արձակված 74-ամյա ամերիկացու՝ տուն վերադառնալու մասին Հայաստանն այսօր օգտագործում է Ադրբեջանի տարածքը բեռների տեղափոխման համար. Արարատ Միրզոյան TRIPP-ի ռիսկերը գնահատված չեն․ ընդդիմությունը պահանջում է ներկայացնել համաձայնագրի ամբողջական փաթեթըTRIPP-ի երթուղին դեռ որոշված չէ․ Միրզոյանը չհստակեցրեց՝ որտեղով կանցնեն ենթակառուցվածքները Անընդհատ ասում եք՝ Ադրբեջանը շահում է, մենք՝ տուժում․ Միրզոյանը՝ ՄաթևոսյանինԱյսօր առավոտյան 2-րդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըՍուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum»El Mundo. ԱՄՆ-ն մերժել է Բարսելոնայի նախկին քաղաքապետի մուտքը Պուերտո ՌիկոԿոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասինԱրգենտինայի նախագահը Իսպանիայի վարչապետին դիկտատոր է անվանել«Արցախում ադրբեջանցիներն են, Ջերմուկում՝ ադրբեջանցիները, հիմա էլ պահանջում են փոխել Սահմանադրությունը»․ Խաչատրյան Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականինՌուբիո. ԱՄՆ-Պակիստան հարաբերությունները չեն զարգանա Հնդկաստանի շահերի վնասի օգտինՄիրզոյան․ TRIPP-ի աշխատանքները կարող են մեկնարկել 2026-ի վերջին կամ 2027-ի սկզբին Ինչ-որ պահի հարեւան երկրներից գազ կգնենք, եթե այն թանկանա.ՂազարյանAl Arabiya. Հութիները հարձակվել են Եմենի հարավում գտնվող Ադենի օդանավակայանի վրա Գիտի՝ ում են բռնելու, ինչպես են բռնելու․ նա ոչ միայն գիտի, այլև ցուցումներ է տալիս․ ՂազինյանՄահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը
Ամենադիտված