Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. զինծառայողների մեքենան գլորվել է ձորը. կա 3 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com
Արտակարգ Պատահար
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 34 CC 745 համարանիշի «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քյարքիի ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 350 մետր գահավիժելով, հայտնվել է ձորում:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է, 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն, որտեղից էլ 1 հոգի տեղափոխվել է Երևան:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածներն ու վիրավորները պայմանագրային զինծառայողներ են:
Մանրամասները՝ shamshyan.com-ում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը