Ավտովթար՝ Արշակունյաց պողոտայում
Արտակարգ Պատահար
Մարտի 9-ին, ժամը 22.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ նախկին կրկեսի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ագաթանգեղոս փողոցի թիվ 6/1 շենքի մոտակայքում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 34 MC 963 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Մ. 1981 թ. ծնված) և «Ռենո Մեգան» մակնիշի 34 RD 871 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Մ. 1990 թ. ծնված) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ռենո Մեգան» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր (անձը չի հաջողվել պարզել) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը